Տաղանդավոր ՀԱՅՈՒՀԻ. Գիտե՞ս, թե ինչ է մեր գեղեցկուհի Մալենայի իսկական անունը
Մալենան 14 տարեկան է: Նրա իսկական անունը Արփի է: Նա հայտնի դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է:
Մալենան երգով զբաղվում է շատ փոքր տարիքից: Նա նաև նվագում է էլեկտրոկիթառ:

Ինչպես գիտենք՝ Մալենան 2021 թվականի Մանկական Եվրատեսիլ մրցույթում ներկայացնում էր Հայաստանը: Նա փայլուն հաղթանակ տարավ՝ գրավելով և՛ հանդիսատեսի, և՛ ժյուրիի սրտերը:
Գեղեցկուհին իսկապես հրաշալի ելույթ ունեցավ, չնայած վերջում, երբ հայտնի դարձավ, որ նա է հաղթողը, նրա ձայնը այնքան էր դողում, որ չկարողացավ երգել:

Նա նույնիսկ լացակումած և դողացող ձայնով ամբողջ Եվրոպային ասաց. «Ներողություն եմ խնդրում, ես չեմ կարողանում դադարեցնել լացս»:
Մենք հպարտ ենք մեր տաղանդավոր աղջնակով, նա փայլեց Փարիզի բեմում և ապացուցեց, որ Հայաստանը երբեք չի պարտվում: Մաղթում ենք նրան նորանոր հաջողություններ և ավելի մեծ բեմեր: