Այս ՀԱՅԻ ստեղծագործությունները գտնվում են նույնիսկ Հռոմի Պապի հավաքածուում. գիտե՞ք որ հայ նկարչի մասին է խոսքը

Խոսքը հայ նկարիչ, քանդակագործ Անատոլի Ղևոնդի Ավետյանի մասին է, ով ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 5-ին Կեմերովոյի մարզի Պրոկոպևսկի շրջանում: 1967 թվականին տեղափոխվել է ՀԽՍՀ, հաստատվել Կիրովականում։ 1969 թվականից սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, իսկ 3 տարի անվ ընդունվել Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա։

 1976 թվականին մասնակցել է Իսլանդիայում կազմակերպված «Հայաստանի Արվեստ» ցուցահանդեսին։ 1977 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1983 թվականին հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է Հոլանդիայում կազմակերպված մշակույթի օրերին, 1984 թվականին՝ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված «Հայաստանի կերպարվեստը» ցուցահանդեսին։ 2006 թվականին ապրել և ստեղծագործել է Նյու Յորքում:

Անատոլի Ավետյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի ազգագրության թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում, Ամերիկայի հայկական թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Հայաստանի նախագահի և Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրերում, Փարիզի քաղաքապետարանում, Հռոմի Պապի հավաքածուում (Վատիկան), Մոսկվայի Արևելքի թանգարանում:

1989 թվականին մասնակցել է Շվեյցարիայում կազմակերպված «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը» ցուցահանդեսին։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում, Չիկագոյում, Բոստոնում, Հալեպում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Ատլանտայում, Բելգիայում, Վանաձորում, Գորիսում։