Գիտե՞ք՝ որտեղ է գտնվում Թայիրովի ամառանոցը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, որոնք ձեզ դրախտ կտեղափոխեն
Վանաձոր քաղաքում է գտնվում Թաիրովի ամառանոցը:
Թայիրովի ամառանոցը կառուցվել է 1895 թվականին և պատկանել է հայազգի մեծահարուստ գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցը։ Խորհրդային տարիներին եղել է Կիրովական քաղաքի «Հայաստան» առողջարանի մասնաշենքը։

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թայիրովը եղել է «Вестник виноделия» ամսագրի հիմնադիրը (1892), 1905 թվականից՝ Ռուսաստանյան Կայսրության առաջին գինեգործական փորձնական կայանի պետ (Օդեսա), 1931 թվականից՝ Ուկրաինական ԽՍՀ խաղողագործության և գինեգործության ԳՀԻ տնօրեն, 1903 թվականից՝ Խաղողի և գինու միջազգային կազմակերպության փոխնախագահ։
1999 թվականին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ջանքերով, Թաիրովի ամառանոցը հիմնանորոգվել, վերակառուցվել է որպես Գուգարաց թեմի առաջնորդարան։ Եռահարկ շինության բարեկարգված շրջակայքում պահպանվել են տարբեր տեղերից բերված, առաջնորդարանի ցանկապատի շարվածքում ագուցված՝ 7 — 8-րդ դդ. խաչքարեր և 4-5-րդ դդ. քառակող մի կոթող։ Օժանդակ շինություններից մեկի վերակառուցմամբ հիմնվել է Սուրբ Սարգիս եկեղեցին։
Առաջնորդարանի բակում տեղադրված են 1959 թվականին կառուցված՝ երկրորդ աշխարհամարտի զոհվածներին նվիրված հուշաղբյուրը (վարպետ՝ Մեհրաբ), Շուշիի ազատագրմանը նվիրված թևավոր խաչքարը: