ՀԱՅ քանդակագործի կողմից կառուցած այս հուշարձանը գտնվում է Ֆրանսիայի քաղաքներից մեկում. միայն իմանաք՝ ինչ է գրված սյուներից յուրաքանչյուրի վրա

Խոսքը Ֆրանսիայի Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին է, որը կառուցվել է հայ քանդակագործ, նկարիչ և ճարտարապետ Ալբերտ Մխիթայանի կողմից 2002 թվականի սեպտեմբերի 14-ին:

Monument La Croisette à Cannes.jpg

Հուշարձանը նվիրված է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության  զոհերի և Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերի 14-ին:

Հուշարձանը բաղկացած է կողք-կողքի կանգնած 2 սյուներից, որոնցից մեկի վրա մակագրված է. «1915 թվականին երիտթուրքերի կողմից իրականացրած ցեղասպանության 1 500 000 միլիոն հայ նահատակների հիշատակին», մյուս սյունի վրա՝ «Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին, 1914-1918, 1939-1945»

Հուշարձանը գտնվում է Կաննի գլխավոր պողոտայի՝ Կրուազետի վրա, որտեղ ավանդաբար անց է կացվում Կաննի կինոփառատոնը։