Հայոց ցեղասպանության վկան․ ո՞վ է Էսթեր Ֆալանսբի Գրինը

Էսթեր Ֆալանսբի Գրինը ավարտել է Սմիթի քոլեջը, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Նորթհեմփթոն քաղաքում: Այս քոլեջի հայտնի շրջանավարտների երկար ցուցակ կա։ Նրանց թվում է Մարգարետ Միտչելը, ով գրել է «Քամուց քշվածները»:

Քոլեջն ավարտելուց հետո նա բարեգործական առաքելությամբ մեկնել է Օսմանյան կայսրություն, ականատես է եղել ցեղասպանությանը և խնամել է առանց ծնողների մնացած հայ որբերին։

Նրա մասին տեղեկություններ չկան ոչ մի աղբյուրում։ Միայն այդ քոլեջի երկու ժամանակակից ուսանողների գրած թեզն է, որ մեզ պատմում է որոշակի տղեկություն նրա մասին:

Էսթեր Ֆալանսբի Գրինի մասին մնացած բոլոր տեղեկությունները, Հայոց ցեղասպանության մասին նրա գրառումները՝ որպես ականատես, լուսանկարները պահվում են Սմիթ քոլեջի արխիվում: