Ինչպե՞ս է հայուհին թողել ամեն ինչ և մեկնել Գերմանիա ամուսնու հետևից

Հայուհին մի օր որոշել է հետևել սիրելի ամուսնուն և բառացիորեն աշխարհի ծայրն է հասել։ Նա բավականին բարդ ճանապարհ է անցել, բայց կարողացել է արժանապատվորեն հաղթահարել խոչընդոտները։

Ռիմա Սերգեյի Կարապետյանը (Հռիփսիմե Սերոբովնան) Սերոբ Կարապետյանի դուստրն է, Սերոբը մոր հետ գաղթել է Թուրքիայից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ռիման ծնվել է 1921 թվականին։

«Բացի ինձնից, ընտանիքում ևս 2 քույր և 2 եղբայր կային։ Մեր հայրը աշխարհագրական գիտությունների դասախոս էր։ Մայրս` բարի և քնքուշ կին էր, ավարտել էր գիմնազիան ու ամբողջ կյանքը նվիրել մեզ ու հայրիկին։ Մեզ հետ էր ապրում նաև հորս մայրը` մեր սիրելի Նուբար տատիկը», — հիշում է Ռիմա Սերգեևնան։

Դպրոցն ավարտելուց հետո աղջիկը դեղագործական ուսումնարան ընդունվեց։ Սովորեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, և երրորդ կուրսում նրան վաղաժամ բաց թողեցին «պրովիզորի օգնական» կոչումով։

Ռիմա Սերգեևնան սկսեց հանդիպել իր ապագա ամուսնու` Վիկտոր Կրամերի հետ, որի հայրը ազգությամբ գերմանացի էր։ Միևնույն ժամանակ հրաման եղավ վերաբնակեցնել գերմանացիներին մերձռազմաճակատային գոտուց։ Այդ հրամանը ճակատագրական դեր խաղաց երիտասարդների կյանքում։

Մի օր մեկը Ռիմային նամակ բերեց Վիկտորից. «Եթե ես թանկ եմ քեզ համար, հավաքի՛ր իրերդ»։

Երիտասարդ զույգը ստիպված էր 13 տարի դեգերել Սիբիրի փոքր ու խուլ բնակավայրերով։ Այդ ընթացքում Ռիման 4 երեխա ունեցավ, որոնցից մեկը 2 տարեկանում մահացավ տուբերկուլոզից։ Բազում զրկանքներ տեսան. և՛ սով, և՛ ցուրտ, և՛ նույնիսկ ամուսնու բանտարկում։ Ամիսներ շարունակ նրանց կյանքը պարզապես մազից էր կախված։

Անկախ դժվարություններից ու զրկանքներից, ամուսինները շարունակում էին սիրել իրար։ Ամուսնու մասին գրելիս Ռիման օգտագործում է բացառապես «սիրելի», «թանկագին» մակդիրները։ Երիտասարդ ընտանիքի կյանքը սկսեց աստիճանաբար փոխվել, երբ տեղափոխվեցին Հարավային Ենիսեյսկ։

Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, նրանք քաղաքական բռնաճնշումների զոհ դարձանք։ «Փչացրին կյանքս, առողջությունս քայքայեցին և ներում շնորհեցին 73 տարեկանում, իսկ ամուսինս այդպես էլ չիմացավ արդարացման մասին»,- պատմում է կինը։ Նա խոստովանում է, որ իր կյանքի վերջին ուրախությունը թոռներն ու ծոռներն են։