ՀԵՐՈՍ Գուրգենը չհանձնվեց. Նա նռնակով պայթեցրեց իրեն և մի քանի թշնամու, Տեսանյութ

Մերօրյա անմահ հերոսների գնդից է Գուրգեն Սարգսյանը, մարտիկ, ով իր հերոսական սխրանքով ու բացառիկ քաջությամբ աչքի ընկավ վերջերս, երբ թշնամին ՀՀ արեւելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկեց հերթական սադրանքը:

Գյումրեցի հերոսը դիրքը չզիջեց, չընկրկեց եւ չհանձնվեց՝ նռնակով պայթեցնելով իրեն եւ թշնամու մի քանի հատուկջոկատայինների:

Հարազատների և ընկերների խոսքով՝ Գուրգենը միշտ ասել է, որ երբեք գերի չի ընկնի կամ չի ծնկի թշնամու առաջ: Պահելով իր խոստումը՝ Հերոսը նախընտրում է պայթեցնել և՛ իրեն, և՛ թշնամիներին:

Հայրենիքի պաշտպանության և ցուցաբերած անձնական խիզախության համար Գուրգեն Սարգսյանը Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: