Թուրքերը նրան դիմավորում էին լուռ, իսկ հայերը` հիացմունքով․ ու՞մ մասին է խոսքը
Այս հոդվածում խոսելու ենք հայտնի գեներալ մասին, ով ռազմական մկրտություն է ստացել Կարսի մերձակայքում և ստիպել է նահանջել թուրքական կայազորին:
Խոսքը Ալեքսեյ Բրուսիլովի մասին է` ռուս և խորհրդային զորահրամանատարի, որը ծնունդով Թիֆլիսից էր, հեծելազորի գեներալ, 1917 թվականի մայիսից հուլիս` ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար և Կարմիր բանակի հեծելազորի գլխավոր տեսուչ։

Հիմա այն մասին, թե ինչու էր Բրուսիլովը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ գալիս։ Նա գալիս էր պատերազմելու թուրքերի հետ։ Գալիս էր ուրախությամբ և խանդավառությամբ, բայց ոչ այն պատճառով, որ թուրքերի հետ պետք է կռվեր, այլ որովհետև «երիտասարդ սպաները, որոնք բավական շատ մարտական հիշողություններ էին լսել 1853-1856 թվականների թուրքական պատերազմին և կովկասյան արշավներին մասնակցած ավագ ընկերներից, անհամբեր ուզում էին պատերազմել»։ Եվ հասան իրենց ուզածին։
Կորպուսի հրամանատար նշանակվեց գեներալ Միքայել Լորիս–Մելիքովը` դարձյալ թիֆլիսահայ և նույնպես թագավորի ծառա ու զինվորների հայր։
Մութ գիշերով հեծելազորայինները մոտեցան Արփաչայի աջ ափին և թուրքական զորանոց տեսան։ Թուրքերը, որքան էլ զարմանալի էր, խոր քուն էին մտել։ Բրուսիլովի այսպես է ներկայացնում այդ դեպքերը․

«Մեզնից շատ ջանք պահանջվեց, որ արթնացնենք նրանց և պահանջենք հանձնվել։ Որոշ բանակցություններից հետո թուրքերը, տեսնելով, որ շրջապատված են, կատարեցին մեր պահանջը և իրենց բրիգադի հրամանատարի հետ հանձնվեցին առանց որևէ կրակոցի։ Մեր մյուս շարասյունը ևս հաջողությամբ կատարեց իր հանձնարարությունը։ Այն ժամանակ մենք գերի վերցրինք ավելի քան 40 թուրք և հարյուր թուրքական հեծյալ ոստիկան»։
Բրուսիլովի խոսքերով շրջակա գյուղերում թուրքերը նրանց զորքին դիմավորում էին մռայլ ու լուռ, իսկ հայերը` հիացմունքով։
Նոյեմբերի 5–ի, լույս 6-ի գիշերը մեկը մյուս հետևից վերցրին Կարսի ամրոցները, թուրքերը մեծ շարասյուներով փախան Էրզրումի ճանապարհով։