Իրանի ՀԱՅԿԱԿԱՆ վանքը. տեսե՛ք, թե ինչ գեղեցկություն ենք թողել այնտեղ

IX դարի Սուրբ Ստեփանոս վանքը, որը անվանում են նաև Մաղարդավանք, գտնվում է Ջուղայի հնագույն հայկական բնակավայրում։ Այսօր այն գտնվում է Իրանի ժամանակակից Ջուղա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք՝ Արաքս գետի խոր կիրճում։

2008 թվականին Սուրբ Ստեփանոս վանքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հնագիտական պեղումներից մեկի ժամանակ այդ վայրում հայտնաբերվել են 5 եզակի խաչքարեր։ Ըստ մասնագետների՝ այդ խաչքարերը միջնադարում փորվել են վանքի պատերին։ Հինգ խաչքարերից երեքի վրա գրված են 1592, 1597 և 1598 թվականներ։

Saint Stepanos Monastery - IranRoute
Just outside the church - Picture of Saint Stepanos Monastery, Jolfa -  Tripadvisor
File:Saint Stephen Church - 8614907041.jpg - Wikimedia Commons
Saint Stepanos Monastery - IranRoute

1940թ. վերականգնողական աշխատանքների ժամանակ տեղի բնակիչները սեփական նախաձեռնությամբ գիպսով են մշակել խաչքարերը։ Սակայն Հայ Առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմը, որի մեջ մտնում են Իրանում հայկական եկեղեցիները, կարգադրել է հեռացնել գիպսը՝ հետազոտությունը շարունակելու համար։