«Տղայիս գլխարկից իր հոտն էի ուզում առնել, բայց պատերազմի հոտ եկավ»․ Մայրը պատմում է 20-ամյա ՀԵՐՈՍ Էմմանուելի սխրանքների մասին

44-օրյա պատերազմում զոհված հերոս Էմմանուելը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 11-ին: Նրա անունը նպատակային ընտրված անուն է եղել ծնողների կողմից, որը թարգմանաբար նշանակում է՝ Աստված մեզ հետ:

Մոր խոսքով՝ Էմմանուելը փոքր ժամանակից տարբերվել է, նա մանկուց ունեցել է առաջնորդի բնավորություն: Դպրոցում շատ լավ է սովորել, միշտ գերազանցիկ է եղել:

2018 թվականի հունվարի 29-ին զորակոչվել է բանակ, ծառայում էր Հադրութի զորամասում:

Պատերազմի օրերին եղել է առաջնագծում՝ Հադրութում, սակայն մայրիկի հետ խոսելիս ստել է և ասել, որ շատ հեռու է ու թշմնամի չի տեսնում:

Զինակից ընկերները շրջափակման մեջ են հայտնվել, Էմմանուելը միայնակ 17 վիրավոր զինվորի է հանել շրջափակումից: Ամբողջ դիրքը տղան է կարգավորել, բոլորին հրահանգել է ինչ անել:

Էմմանուելը գլխից վիրավորվել է, նա 5 օր շարունակ պայքարել է, բայց ի վերջո անմահացել:

Մայրն ասում է՝ հետո բերեցին տղայի իրերը: Մայրը ցանկացել է գլխարկից հոտ քաշել և տղայի հոտն առնել, բայց գլխարկից պատերազմի հոտ է եկել…