Միայն հայերենով է այս ռուս բանաստեղծուհին կարողացել արտահայտել իր ցավը․ ի՞նչեր է գրել Աննա Ախմատովան հայերիս մասին և ի՞նչ կապ ունի Չարենցը նրա հետ

Հայաստանի հանդեպ բանաստեղծուհու բուռն սիրո գլխավոր «մեղավորը» ռուս հայտնի բանաստեղծ Օսիպ Մանդելշտամն է։ Մի անգամ Մանդելշտամը կնոջ՝ Նադեժդայի հետ այցելել է Հայաստան։ Դրանից հետո լույս է տեսել «Ճամփորդություն դեպի Հայաստան» գիրքը։ Ինչպես իրենք են գրել իրենց գրքում, Հայաստանը ընդմիշտ փոխել է իրենց կյանքն ու վերաբերմունքը. «Միայն հայկական ամենահին մշակույթի մթնոլորտում, Հայաստանի կյանքի, պատմության և արվեստի մեջ վերածվելու միջոցով կարող է գալ ստեղծագործական լեթարգիայի վերջը: Մոսկվա վերադառնալը բացարձակապես անհնար է»։
Հետաքրքիր է, որ նա երբեք չի եղել Հայաստանում, իր աչքով չի տեսել այն ամենը, ինչն այդքան հիացրել է նրան։Բայց նա կապվել է հայաստանի հետ, երբ սկսել է հայ դասականների ստեղծագորխությունները թարգմանել, այն դեպքում, երբ նա ատում էր թարգմանելը։ Թարգմանել է հայ նշանավոր գրողներին՝ Վահան Տերյանին, Դանիել Վարուժանին, Ավետիք Իսահակյանին և Եղիշե Չարենցին։

Ախմատովան ուսումնասիրել է հայ ժողովրդի մշակույթը և առաջին հերթին ուշադրություն հրավիրել Հովհաննես Թումանյանի վրա։ Թումանյանի, նրա ստեղծագործական գործունեության և բուռն հասարակական գործունեության շնորհիվ նա իմացավ Հայոց ցեղասպանության, դժվարությունների, հայ ժողովրդի ձգտումների ու հույսերի մասին։

«Մի հույսը պակասել է, մի երգով շատացել է, արդեն պարզ է, թե ինչու էր երգը հայի համար հույս, դարեր շարունակ ազատության, կորցրած ու վերադարձված հայրենիքի խորհրդանիշ»,- գրել է Ախմատովան։

Նրա ամուսինը՝ ռուս նշանավոր բանաստեղծ Նիկոլայ Գումիլյովը, գնդակահարվել է 1921 թվականին, իսկ որդին՝ Լև Նիկոլաևիչը, ձերբակալվել է։

Արդեն 1931 թվականին Ախմատովան գրել է «Հայերենի նմանակումը»՝ թերևս միակ դեպքը, երբ նա ուղղակիորեն հղում է անում օտարալեզու տեքստին՝ պատմելու իր վիշտը միլիոնավոր մայրերի մասին, որոնց երեխաները բռնադատվել են։

Շուտով Ախմատովան հայտնաբերել է բանաստեղծ Եղիշե Չարենցին, և ոգևորված նրանով, նա սկսել է թարգմանել նրա բանաստեղծությունները։ Չարենցը շատ լրջորեն էր վերաբերվում իր բանաստեղծությունների գրքի ռուսերեն հրատարակության առաջարկին, և, ըստ խմբագիր վկայության, ինքն է մտածել ժողովածուի կազմի մասին, իսկ թարգմանությունները ինքն է ընտրել ։
1935 թվականին բանաստեղծը խմբագրին գրում է. «Հարգելի Իգոր, Ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Ինձ համար այս մեծ, վաղուց հայտնի ռուս բանաստեղծուհու թարգմանությունները մեծ ուրախություն են, մանավանդ, որ դրանք շատ ճիշտ են թարգմանված։ Խնդրում եմ իմ շնորհակալությունը փոխանցել նրան : Ես ինքս կգրեի նրան, բայց առայժմ ինչ-որ կերպ անհարմար է: Շնորհակալություն Եղիշե Չ.»

Չարենցին վիճակված չէր տեսնել մահից 20 տարի անց լույս տեսած այս գիրքը։ Սակայն հետագայում Ախմատովայի Չարենցի թարգմանությունները ճանաչվեցին ամենահաջողը և սկսեցին հայտնվել խորհրդային ժողովածուներում։