Ծնվել է 44-օրյա պատերազմի ՀԵՐՈՍ Գարիկի քույրը՝ Մարիան. Տեսանյութ

Հովակիմյանների ընտանիքում նոր լույս է ծնվել: Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տանկիստ Գարիկ Հովակիմյանի քույրը՝ Մարիան:

Մայրը՝ տիկին Ալլան, վստահ է, որ Մարիան Աստծո կողմից պարգև է, որպեսզի փարատվի որդու կորստի ցավը: Նրանք մտադիր չեն եղել երեխա ունենալ, բայց դուստրը Աստծո կամոք ծնվեց:

Պատերազմի օրերին առաջնագծում է եղել նաև Գարիկի հայրը՝ Հակոբը: Տղան Թալիշն էր պաշտպանում, հայրը՝ Մռավսարը: Պատերազմից մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 26-ին է միայն Գարիկի հորը հաջողվել հանդիպել որդու հետ:

Թալիշի դիրքերը թշնամուն հանձնելուց հետո Գարիկին տեղափոխել են Մարտակերտ: Հենց այդտեղ էլ տեղի է ունեցել հոր և որդու հանդիպումը: ՏԻկին Ալլան պատմում է, որ զանգել է ամուսնուն, բայց տղան է պատասխանել հեռախոսին: Մայրը նշում է՝ դրանից երջանիկ պահ չկար:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան թշնամու անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Գարիկին և իր զինակից ընկերներին: Տղաները փորձել են թաքնվել, սակայն չեն հասցրել…

https://youtube.com/watch?v=ZOuqOOpX65I