Թուրք սուլթանը ՀԱՅԿԱԿԱՆ այս սրբատեղին անվանել է «թթվասեր». ԻՆՉՈՒ՞

Ամենափրկիչ վանքը հայկական վանական համալիր է, որը գտնվում է Տրապիզոն քաղաքում։ Կառուցվել է 1424 թվականին և գործել մինչ Մեծ Եղեռնը։ Ռուսական զորքի կողմից Տրապիզոնի գրավելուց հետո, քահանաները վերադարձել են վանք, սակայն դարձյալ ստիպված են եղել լքել այն թուքերի վերադարձից հետո 1923 թվականին։

Վանքի գլխավոր եկեղեցին ունի մետաղական տանիք։ Ինչպես անամոթաբար հայտարարում են թուրքերը, վանքի տանիքը հրդեհից տուժել է։ Իսկ ինչու անամոթաբար, որովհետև իրականում հրդեհ չի եղել: Դրա մասին մի փոքր ավելի ուշ:

Մեր օրերում Եկեղեցին փակ է, իսկ դրա դռան բանալին կարելի է վանքի սեփականատիրոջից փոքր կաշառքի դիմաց ստանալ։Հենց այս լուսանկարում էլ կատարվում է այդ գործընթացը:

Իսկ հիմա անցնենք հրդեհին: Թուրքերը արդարանում են տարբեր հրդեհների մասին պատմություններով՝ «Հասկանում եք՝ հրդեհ է եղել, դե պատահում է…»

Այդ դեպքում ինչու՞ որմնանկարների վրա չկան կոպոտի հետքեր և ֆիզիկական վնասվածքներ։ Իսկապես զարմնանալի է: Սակայն թուրքերն, այնուամենայնիվ, սառնասրտորեն նման հայտարարություններ են անում։ Ի դեպ, 17-18-րդ դարերի պատմաբանների կարծիքով որմնանկարները հոյակապ էին։

Եվ մի բան էլ։ Վանքի թուրքական անվանումը «Կայմաքլի» է, որը բխում է «քայմաք» բառից, որը նշանակում է «թթվասեր»։ Մի թուրք սուլթան մի անգամ այցելել է վանք և գոհ է մնացել նրա պանրագործարանից, այստեղից էլ վանքի թուրքական անվանումը:

Դե հա, սուլթանի միտքը հազիվ էլ հերիքի եկեղեցու անունը «թթվասեր» դնելու համար: Ինքն էլ սուլթանի: Ըստ տրամաբանության, սուլթանը պետք է որ կրթված, խելացի լինի: Ավաղ… Եթե սուլթանը այդպիսին է, էլ ի՞նչ ակնկալենք հասարակ թուրքերից։