Վանա լճի «Սպիտակ ասպետները». լսե՞լ ես Վանա կատուների մասին, գիտե՞ս, թե ինչու են այդպես անվանվում

Վանա կատուն տնային կատուների ամենածեր ցեղատեսակն է, որը թվագրվում է այն ժամանակներին, երբ Նոյան տապանը կանգնեց Արարատ լեռան վրա։

Այս կատուները զարմանալիորեն ուժեղ և ուրախ են: Նրանք չեն վախենում ջրից և կարողանում են լողալ երկար հեռավորությունների վրա:

Վանա կատուների ցեղատեսակը հազվագյուտ, եզակի և, ըստ CFA-ի գենետիկական հետազոտությունների, տնային կատուների հնագույն ցեղատեսակներից է: Այդ կատուները գալիս են Հայկական լեռնաշխարհի Վանա լճի շրջանից։ Այժմ դրանք կարելի է գտնել և գնել Եվրոպայի շատ երկրներում առնվազն 400 դոլարով։

Առաջին անգամ Վանա կատուները Եվրոպայում նկատվել են այն բանից հետո, երբ խաչակիրները նրանց բերել են Արևմտյան Հայաստանից։ 17-րդ դարի եվրոպացի ճանապարհորդների գրառումներում կարելի է գտնել երկարամազ Վանա կատուների զարմանալի համեմատությունը անգորյան կատուների հետ։

Վանա կատվի ամենավաղ պատկերը արևմտաեվրոպական գեղանկարչության մեջ նկարչուհի Մարգարիտա Ժերարի «La Dame avec Son Chat» դիմանկարն է։

Վանա կատուները «խելացի» են, գեղեցիկ և յուրահատուկ են իրենց տեսակով: Հաճախ դրանք սպիտակ գույնի են՝ կարմիր բծերով։ Հատկապես ուշագրավ են նրանց աչքերը։ Նրանք կարող են լինել կապույտ կամ մոխրագույն, բայց նրանց մեծ մասը գույնզգույն աչքեր ունեն: Այս տարբերությունը կոչվում է Iris heterochromia:

Ի դեպ, Վանա կատուների բուրդը ունի շատ արագ չորանալու հատկություններ, քան այլ կատուների բուրդը: Սա թույլ է տվել Վանա կատուներին ձուկ որսալ գետակների և հոսքերի ափերին հարյուրավոր տարիներ շարունակ:

Այսօր Վանա լճի կատուները տարածաշրջանի խորհրդանիշն ու զարդն են։ Սակայն 30 տարի առաջ Վանա լճի «սպիտակ ասպետների» քանակն Արտասահման կատուների ակտիվ արտահանման պատճառով նվազել էր։ Թուրքիայի օրենքն արգելում է կատուների արտահանումը արտասահման, այդ պատճառով նույնիսկ մեկ Վանա կատու ձեռք բերելը շատ դժվարություններ կարող է առաջացնել։