Վերջնբակ լեռ. Այս լեռը լեռնագնացներին հաստատ անտարբեր չի թողնի
Վերջնբակ լեռը գտնվում է Խաղտյաց լեռներում: Լեռան բարձրությունը 3711 մետր է
Վերջնբակ կամ Վերջենիկ լեռնագագաթը գտնվում է Արևելապոնտական լեռներում՝ Քաջքարից 23 կմ հարավ-արևմուտք։ Այն յուրահատուկ գեղեցկություն ունեցող լեռնագագաթ է։

Վերջնբակն իր դժվարամատչելիությամբ ու գեղեցկությամբ դեպի իրեն է ձգում լեռնագնացության սիրահարներին։ Տեխնիկական բարդությամբ այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարդ լեռներից է։
Բոլոր կողմերից զառիթափ լանջերով ժայռը, հեռվից անհասանելի է թվում։

Վերջնբակը բոլոր կողմերից շրջապատված է վճիտ լճերով (Դռներ, Գիժ, Ապրանք, Աստղ, Խոր, Ճահիճ և այլն)։