Ահա թե ինչպես այս հայը հիմարեցրեց թուրք փաշային և փրկեց Բուլղարիայի Պազարջիկ քաղաքը կործանումից
Ռուս-թուրքական պատերազմի և Բուլղարիայի ազատագրման 140-ամյակի կապակցությամբ բուլղարական հրատարակությունները հիշեցին իրենց պատմությունից մի հատված։
Բուլղարական հրատարակություններից մեկը կյանքի է կոչել Հովհաննես Սավաջյանի խիզախության պատմությունը, ով մահից փրկել է Բուլղարիայի Պազարջիկ քաղաքը։ Նրա կյանքի մասին տեղեկությունները առանձին գրքում հավաքել է նրա ծոռը՝ Մատեյ Իլիևը։
Հովհաննեսը ծնվել է 1844 թվականին բազմազգ Օդրինում (Ադրիանուպոլիս), որը գտնվում է Թուրքիայում։ Այստեղ ապրում էին հազարավոր հույներ, բուլղարներ, հայեր և թուրքեր: Ապրելով բուլղարներով շրջապատված՝ Հովհաննեսը մանկուց վարժ խոսում էր բուլղարերեն։ Տղայի կարողությունները նկատել են ամերիկացի միսիոներները, որոնք նրան բերել են Կոստանդնուպոլսի իրենց դպրոցը։ Հովհաննեսը յոթ լեզու է սովորել։ Հետո աշխատանքի է անցել Բուլղարիայում՝ որպես երկաթուղու հեռագրավար։
Պատերազմի ժամանակ թուրք սպարապետ Սուլեյման փաշայի շտաբը գտնվում էր Պազարջիկում։ Երբ ռուսական բանակը սկսեց ճնշում գործադրել թուրքերի վրա, նա հրամանատարությունից թույլտվություն խնդրեց այրել քաղաքը և սպանել բնակիչներին։ Ֆուադ փաշան սպասում էր սուլթանի պատասխանին. «այրել քաղաքը, ոչնչացնել բնակիչներին, նահանջել Պլովդիվ»։

Բայց տեղի ունեցավ աներևակայելին՝ հեռագիրը ստացած Սավաջյանը փոխեց դրա տեքստը։ Յուրաքանչյուր մահացու հրամանին նա ավելացնում էր «ոչ»-ը կետերով ու գծիկներով։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ նրա հետ, եթե թուրք զինվորականները ստուգեին հաղորդագրությունը։ Բայց ինչ-որ հրաշքով դա տեղի չունեցավ։
Իրավիճակի իմացությունը Հովհաննեսին վստահություն է տվել. բուլղար պարտիզանները նրան տեղեկացրել են ռուսական բանակի բոլոր տեղաշարժերի մասին։ Ուստի նա գիտեր, որ ռուսներն օրեցօր կմոտենան քաղաքին։
«Մի քանդեք քաղաքը, մի սպանեք բնակչությանը և նահանջեք Պլովդիվ», ստանալով նման «հրաման», Ֆուադ փաշան այն կատարեց։
Ռուս զինվորների զարմանքը սահման չուներ, երբ նրանք տեսան, որ քաղաքը կանգուն է ։ Երբ դեպքի մասին հայտնել են գեներալ Գուրկոյին, նա անձամբ Սավաջյանին է հանձնել Սուրբ Ալեքսանդր Նևսկու երեք շքանշան՝ առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի։
Պազարջիկում Հովհաննես Սավաջյանը դարձավ ազգային ֆավորիտ։ Բայց նա չցանկացավ ընտրվել քաղաքային խորհրդի անդամ և շարունակեց աշխատել երկաթուղում մինչև իր թոշակի անցնելը։