Արջի պաշտամունքը Հին Հայաստանում
Զվարթնոց տաճարի առաջին հարկի դեկորատիվ որմնակամարաշարի վերնամասով անցնում է խաղողի և նռան գալարուն զարդանախշ: Այստեղ ուշագրավ է խաղողուտում պատկերված արջը: Այդպիսի պատկեր առկա է նաև Թալինի տաճարի ֆասադի դեկորատիվ կամարաշարին:

Հին Հայաստանում, ինչպես և հնդևրոպական մի շարք մշակույթներում, արջը համարվել է բնության մեռնող-հառնող աստվածություն, այգի-անտառի տիրակալ: Հայաստանում գտնվել են արջակերպ սիսական անոթներ, իսկ արջի պաշտամունքը պահպանվել է նաև քրիստոնեության շրջանում: Այս փաստը դրսևորվում է հայկական ժողեվրդական հեքիաթներում ու առակներում, որտեղ արջը հանդես է գալիս հիմնականում որպես մարդու օգնական և դրական կերպար: