Այս ՀԱՅԻ քայլը բոլորն անհեթեթություն էին համարում, սակայն նա ընդմիշտ ապահովեց իր ընտանիքին հանապազօրյա հացով
Կոտայքի մարզի Առինջ գյուղում է գտնվում Հայաստանի հրաշքներից մեկը՝ Լևոն վարպետի գետնափոր քարանձավը: 21 մետր խորության վրա փորված այս քարանձավը հետաքրքիր է նրանով, որ այստեղ կլոր տարի միևնույն ջերմաստիճանն է՝ 10 °C:
Աշխարհի բազմաթիվ երկրներից զբոսաշրջիկների է գրավում այս յուրահատուկ վայրը, որը վարպետ Լևոնը ստեղծել է հրաշքով: Ըստ նրա կնոջ՝ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ինքն ամուսնուն 1990-ականներին խնդրել է նկուղ փորել, որպեսզի այնտեղ զանազան մթերքներ պահեն, և երբ ամուսինը սկսել աշխատել նկուղի վրա, նա լսել է ձայներ, որոնք իրեն հորդորել են չդադարեցնել փորելը: Արդյունքում, Լևոնը երկար տարիներ անց է կացրել՝ օր ու գիշեր փորելով և ստեղծելով այդ գետնափոր քարանձավը: Քարանձավն ունի 7 սենյակ:

Լևոնի արարքը չեն հասկացել ոչ իր ընտանիքի անդամները, ոչ էլ համագյուղացիները: Սակայն նա հաճախ է նշել, որ թողնելու է մի բան, որը հետագայում ապրուստի միջոց կդառնա իր ընտանիքի համար:
Լևոն վարպետը արդեն երկար տարիներ է, որ ողջ չէ, սակայն նրա փորած քարանձավը չի դադարում գրավել այցելուներին, որոնց մուտքավճարն էլ հենց հանդիսանում է ապրուստի միջոց այդ մարդու ընտանիքի համար: