Այս մարդը մինչև իր կյանքի վերջը հայերի կողքին է եղել ու հնարավոր ամեն բան արել հայերին օգնելու համար․ ծանոթանանք Հենրի Լինչի հետ

«Թվում է, թե աշխարհում ոչ մի տեղ բնությունը իր ճարտարապետի դերում, չի ստեղծագործել ավելի մեծ մասշտաբով, և ոչ մի տեղ նրա ստեղծագործության արդյունքներն ավելի խորը ազդեցություն չեն ունեցել մեծ ժողովուրդների ճակատագրերի վրա: Ասիան հասկանալու համար պետք է մոտիկից ճանաչել Հայաստանը։ Բոլոր մասնագիտությունների, առևտրի, արհեստների և պետական ​​ծառայության մեջ հայերը մրցակիցներ չունեն և գործունեության զգալի դաշտն ամբողջությամբ նրանց ձեռքում է»

Հենրի Լինչը իռլանդացի աշխարհագրագետ և ճանապարհորդ, հայագետ, հասարակական և քաղաքական գործիչ է ։

Հայաստան երկու ճանապարհորդությունների ընթացքում (1893-1894 և 1898 թվականներին) հավաքված նյութերի հիման վրա Լինչը գրել է հայտնի «Հայաստան» (1901) աշխատությունը՝ բաղկացած երկու հատորներից՝ «Ռուսական Հայաստան» և «Թուրքական Հայաստան»։

Աշխատությունը արժեքավոր տեղեկություններ է պարունակում հայ ժողովրդի պատմության, ազգագրության, բանահյուսության, Հայաստանի աշխարհագրության և ժողովրդագրության մասին, ինչպես նաև մի շարք վիճակագրական տվյալներ։

«Հայ ազգն առանձնանում է մեծ խելքով և արտասովոր ունակությամբ՝ վերցնելու և վերարտադրելու այն ամենը, ինչ ուրիշներն են սովորեցնում»

Հեղինակը ցույց է տվել, որ ցարական և թուրքական կառավարությունները Հայաստանի երկու հատվածներում վարել են հետադիմական քաղաքականություն՝ հալածելով հայ եկեղեցուն և լեզվին։ Որպես բրիտանական պառլամենտի անդամ քննադատել է ԱԳ նախարար Է Գրեյի քաղաքականությունը՝ Հայկական հարցի վերաբերյալ, պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները։

Մահվանից քիչ առաջ Լինչը անգլիական մամուլում հրապարակել է «Բաց նամակ»՝ նվիրված հայկական բարեփոխումների նախագծին։