Բերդ, որտեղ ՀԱՅԵՐԸ թաքնվում էին թշնամու գրոհների ժամանակ. լսե՞լ ես Կապանի բերդի մասին

Բաղաբերդ կամ Կապանի Բերդ՝ պատմական բերդ, որը գտնվում է Սյունիքի մարզում, Կապան և Քաջարան քաղաքների միջև, Գեղի և Ողջի գետերի միաձուլումից ոչ հեռու: Ամրոցը տեղադրված է հունից 200 մ բարձրության վրա։

Ամրոցի պատմության մեջ վիճելի հարց է նրա հիմնադրման տարեթիվը և վաղ պատմությունը։ Առավել հաճախ բերդը թվագրվում է 3-4 դարով։ Ստեփանոս Օրբելյանը կարծում էր, որ ամրոցը գոյություն է ունեցել 350 թվականին և օգտագործվել է Արշակ 2-րդի կողմից պարսկական Շապուր թագավորի դեմ պատերազմում։

Крепость Багаберд, все крепости Армении - Армениян Трип
File:Baghaberd Fortress (22).jpg - Wikimedia Commons
Baghaberd Fortress - Изображение Baghaberd Fortress, Капан - Tripadvisor

Բաղարերղը հանդիսացել է Սյունյաց աշխարհի անառիկ բերդը և ծառայել որպես ռազմական հենակետ՝ քաղաքական տարբեր ընդհարումներից ժամանակավորապես ապաստանելու և պատսպարվելու վայր.

«… պատմութեան մէջ յաճախ կը տեսնուի, որ երբ երկրին բնակիչները փախչիլ կ՚ուզէին, ասոր մէջ կ՚ամրանային»— Հ. Ս. էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ, 1903—1905, Էջ 376

Կապանի ավերումից հետո 1103 թվականին ամրոցը եղել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։

Բերդն ընկել է 1170 թվականին։ Նրա գանձարանը թալանվել է սելջուկների կողմից, և ավելի քան 10 000 ձեռագրեր ոչնչացվել են։ Այս իրադարձությունը համարվում է Սյունիքի թագավորության անկման տարեթիվը։