Ցավալի լուր. կյանքից հեռացել է Կարեն Դեմիրճյանի տիկինը

Ինչպես տեղեկանում ենք համացանցից՝ 88 տարեկանում կյանքից հեռացել է պետական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը։

Այս տարի՝ 2021 թվականին լրացել էր տիկին Ռիմայի 88 ամյակը:

Տիկին Ռիման շատ սիրված էր թե շրջապատում, թե լայն հանրության շրջանում: Նա հայտնի էր, որպես իսկական հայ կին, ով աչքի էր ընկնում խոհեմությամբ, հավատարմությամբ և իսկական հայ կնոջը վայել կանացիությամբ: