Չարլի Չապլինի նվերը Արամ Խաչատուրյանին
Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի և Չարլի Չապլինի հայտնի հանդիպումը տեղի է ունեցել 1965 թ. Շվեյցարիայում, որտեղ Խաչատուրյանը գտնվում էր, որպես ժյուրիի անդամ մի մրցույթի շրջանակներում: Այդ ժամանակ անգլիացի դերասանը բնկավում էր Ժնևից դուրս համեմատաբար ավելի մեկուսացած մի վիլլայում և հազվադեպ էր հյուրեր ընդունում: Հենց Խաչատուրյանն է առաջինը ցանկություն հայտնում հանդիպելու մեծն դերասանի հետ, որն էլ նրան չի մերժում:
Չապլինը Խաչատուրյանին, նրա կնոջը և որդուն հրավիրում է իր առանձնատուն: Այնտեղ նա խոստովանել է կոմպոզիտորին, որ իր համար նրա ամենասիրելի ստեղծագործություններից մեկը Ջութակի Կոնցերտն է, և որ նա լսում է այդ ստեղծագործությունը աշխատելիս: Չապլինը չի համարձակվել դաշնամուրին մոտենալ և նվագել համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորի ներկայությամբ:

Այդ հանդիպումից հետո, դեռևս Շվեյցարիայում, Արամ Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է հիվանդանոց: Իմանալով դրա մասին՝ Չապլինը նրան ծաղիկներ է ուղարկել, որոնք Խաչատուրյանը հետո իր հետ տարել է Մոսկվայի իր տուն: Ծաղիկները մնացել են և չորացել Խաչատուրյանի տան դաշնամուրի վրա մինչև նա կյանքի վերջ: Նույնիսկ կոմպոսիտորի մահից հետո նրա որդին շարունակել է պահպանել դրանք: