Գավազան լեռ. Ինչու՞ են տեղացիները լեռը համարում աշխարհի կենտրոնը
Գավազան կամ Գավարզին բրգաձև ժայռոտ լեռը հազվագյուտ բնության հուշարձան է։ Լեռն ունի հրաբխային ծագում։ Այն կտրուկ վեր է խոյանում շրջակա հարթավայրից։ Գագաթնամերձ հատվածը հարթ է։ Լեռան բարձրությունը 857 մետր է:

Ժայռի բարձունքում էր գտնվում համանուն բերդը։ Դեռ պահպանվում են բերդի մնացորդները, ջրհորի և զանազան կառուցվածքների հետքերը։

Տեղացիներն այն համարում են աշխարհի կենտրոնը։ Լեռան վրա կան մի քանի քարանձավներ, որոնք ավանդության համաձայն հանդիսանում են հնագույն մարդու կացարան։ Լանջերին կան հին բնակավայրերի հետքեր։ Լեռը ծառայել է որպես փարոս։ Վտանգի դեպքում գագաթին կրակ է վառվել։
