Հայաստանի մոռացված վանքերը. Պտղնավանք
Հայաստանի շատ ականավոր պատմական հուշարձաններ են այսօր գտնվում կիսավեր և գրեթե մոռացված վիճակում: Դրանցից մեկն է Պտղնու տաճարը, որը նաև հայտնի է եղել Պտղնավանք անունով:
Պտղնու տաճարի կառուցման ճշգրիտ թվականը հայտնի չէ: Կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 6-րդ դարի վերջին 7-րդ դարի սկզբին:

Այստեղ կարելի է տեսնել Աստվածամոր, Քրիստոսի, ինչպես նաև առաքյալների պատկերներ: Առկա են նաև աշխարհիկ բնույթի քանդակներ, որոնց շարքում կա մի հեծյալ՝ նշված Մանուէլ Ամատունի անունով, իսկ հեծյալը պատկերված է մի վիրավոր գազանի նետահարելիս: Մանուել Ամատունու քանդակից աջ պատկերված է առյուծի հետ նիզակով մենամարտող մարդ, որին հավանաբար կարելի է նույնացնել Մանուել Ամատունու որդի՝ Սահակ Ամատունու հետ։