Հայկական Գրգուռ լեռն ու իր առասպելները. Որտե՞ղ է սպանել Հայկը Բելին

Գրգուռը հրաբխային ծագման լեռ է։ Բարձրությունը 2478 մետր է: Ունի 5 ոչ սրածայր գագաթներ։

Լեռը գտնվում է Վանա լճից արևմուտք՝ Նեմրութ լեռան հարավարևմտյան լանջին։ Լեռը կոչվել է նաև Գռգուռ, Գուրգուր, Կերքյուր, Կերկուռ, Կիրկոր։  

Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս

Ունի 5 ոչ սրածայր գագաթներ։ Բացառությամբ հյուսիսային փոքր հատվածի մնացած բոլոր կողմերից Գրգուռը պատված է անտառներով։ Գագաթային մասում կան փոքրիկ լճակներ, որոնց ջրերն ունեն ծծմբաերկաթային բաղադրություն։ 

Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս

Գրգուռի ավանդությունները

Ավանդության համաձայն Նոյան տապանը այստեղով անցնելիս դիպել է լեռանը և դղրդացել, որից էլ լեռը ստացել է իր՝ Գրգուռ անունը։ 

Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս

Ավանդությունը պատմում է նաև, որ Գրգուռի ստորոտում է Հայկ նահապետի նետով սպանվել բռնակալ Բելը։ Լեռան ստորոտում կան բնական հսկայական քարերի շարքեր, որոնք ժողովրդի կողմից կոչվում են Նեմրութի քարավան կամ Բելի քարավան։ Ժողովրդական ավանդությունն ասում է, որ դրանք իբր Բելի մարդիկ էին, որ իրենց առաջնորդի տապալումը տեսնելով քարացել են։ 

Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս