Հայոց լեզուն իմ սիրո առարկան է․ ո՞վ է այս մարդը, որ անմնացորդ սիրահարվել է հայերենին

«Հայոց լեզուն իմ սիրո առարկան է… լեզու, որն ունի զորություն՝ ազատ և ճշգրիտ արտահայտելու խիստ գիտական ​​միտքը, փիլիսոփայական գաղափարները և միաժամանակ ամենանուրբ բազմաշերտ բանաստեղծական խոսքը… Իմ իմացած լեզուներից Հայերենը բացառիկ է, որպես տրամաբանական լեզու, ինչպես նաև նրա ճկունությունն ու նոր բառեր ստեղծելու հեշտությունը…»

Ֆրեդերիկ Ֆեյդին ծնվել է 1908 թվականի ապրիլի 15-ին Փարիզում։ Տասնվեց տարեկանում նա արդեն հետաքրքրված էր լեզուներ սովորելով, մասնավորապես՝ հայերեն։ Նա ֆրանսերեն է դասավանդել Samuel Moorat de Sèvres հայկական գիմնազիայում։
Պրոֆեսոր Ֆեյդին մեկնել է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանության հայրերի մոտ, որտեղ 1933-1936 թվականներին շարունակել է իր հայագիտությունը։

1937 թվականին Միլանում նա ամուսնացել է ցեղասպանությունը վերապրած հայի հետ։ 1937 թվականի փետրվարի 23-ին նա Le Monde-ում տպագրել է հոդված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիսունամյակի կապակցությամբ։ Հոդվածը թարգմանվել է մի քանի լեզուներով և բազմիցս վերատպվել։

1941 — 1949 թվականներին շարունակել է իր հետազոտությունները CNRS-ի շրջանակներում։ 1949 թվականից Արևելյան լեզուների դպրոցի պրոֆեսոր է եղել ։

Ֆրեդերիկ Ֆեյդին հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Նա բազմաթիվ հոդվածների հեղինակ է ֆրանսերեն և իտալերեն լեզուներով։
Եղել է Սուրբ Ղազարի հայկական ակադեմիայի անդամ։