Ի՞նչ գործ ունի ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՀՐ ԱՍՏԾՈՒ տաճարը Ֆրանսիայում. արդյո՞ք ՀԱՅԵՐԸ նախկինում այնտեղ էին ապրում

«Այս զարմանալի գտածոն բացառապես հազվադեպ է: Մենք երբեք չենք կասկածել, որ Կորսիկայում միտրաիզմ է կիրառվել։ Մենք հայտնաբերել ենք Միտրայի մոտ մեկ տասնյակ սրբավայրեր մայրցամաքային Ֆրանսիայում, վերջին բացահայտումը կատարվել է Էնժերում 2010 թվականին», — ասել է հնագիտական պեղումների ղեկավար Ֆիլիպ Շապոնը IBTimes UK-ին տված հարցազրույցում:

Մի քանի հարյուրամյակների ընթացքում միտրաիզմը մեկ այլ երիտասարդ կրոնի՝ քրիստոնեության գլխավոր մրցակիցն էր։ Ինչպես և քրիստոնեությունը, միտրաիզմի կողմնակիցները ենթարկվեցին դաժան հալածանքների։ Ի վերջո, միտրաիզմը, ի թիվս այլ «հեթանոսական» կրոնների, արգելված էր հռոմեական կայսր Թեոդոսիոսի հրամանով 392 թվականին, իսկ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն։

Ժամանակակից գիտնականների համար միտրաիզմը դեռևս մնում է չափազանց խորհրդավոր, որի գլխավոր պատճառը պատմական տվյալների սակավությունն է: Պատմաբանները հաշվել են Միտրայի և միտրաիզմի ավելի քան 60 հիշատակում հունական և հռոմեական աղբյուրներում, սակայն հատվածական գրառումները չեն կարող հստակ պատկերացում տալ կրոնի մասին։

Միտրայի կորսիկական սրբավայրը գտնվում է ծովից ոչ հեռու՝ Մարիանա անունով նախկին հռոմեական բնակավայրի ծայրամասում։ Սրբավայրի կենտրոնական հատվածում գտնվում է Միտրայի պատկերը»:

Հատված արվեստագիտության թեկնածու Վ.Գ. Վահանյանի հոդվածից:

Ինչպես գիտենք, նախկինում հայերը նույնպես դավանում էին Միհր կամ Միտրա աստծուն: Ենթադրվում է, որ հայերն են տարածել այդ աստծու պաշտամունքը ողջ Եվրոպայով: Ահա մի փոքր հատված մեր մյուս հոդվածից.

The First Temple of Mithra on Corsica - Art-A-Tsolum

«Երբ Հայաստանի Տրդատ թագավորը հռոմեական կայսր Ներոնին ճանաչեց իր գերագույն տիրակալ, նա մի ծես կատարեց՝ ցույց տալով, որ պայմանագրի և բարեկամության Աստվածը՝ Միհրը, լավ հարաբերություններ է հաստատել հայերի և հզոր հռոմեացիների միջև«։

Այս մասին ավելին իմանալու համար կարող ենք անցնել այս հղումով: