Ի՞նչ հայտնի դեմքեր են ծնվել և մահացել այսօր
Դեկտեմբերի 21-ին ծնվել են հայտնի դեմքերից Արփիար Արփիարյանը, Իոսիֆ Ստալինը և Միխեիլ Սաակաշվիլին։
Արփիար Արփիարյան
1851 թվականի դեկտեմբերի 21-ին Ստամբուլում ծնվել է
Արփիար Փիլիպպոսի Արփիարյանը։ Արփիարը հանդիսանում է արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր։ Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին։

Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ։ Հոդվածներում արծարծել է սոցիալ-քաղաքական և մշակութային հարցեր։ Արփիարյանը արևմտահայ գրականության մեջ ռեալիզմի հետևորդներից է։
Իոսիֆ Ստալին
Ստալինի ծննդյան ամսաթվերի հետ կապված մի շարք խոսակցություններ կան։ Ըստ նախնական տվյալների Ստալինը ծնվել է 1878 թվականին Թբիլիսիում։ Եղել է նշանավոր խորհրդային կուսակցական քաղաքական գործիչ և կոմունիստական կուսակցության առաջնորդ։

Միխեիլ Սաակաշվիլի Միխեիլ Սաակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի Թբիլիսիում։ Սաակաշվիլին րացի քաղաքական գործիչ, Վրաստանի 3-րդ նախագահը և Միացյալ Ազգային Շարժման ղեկավարն է։ Սաակաշվիլին ընտրվել է նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականից հետո՝ 2003 թվականի Վարդերի հեղափոխության ժամանակ, որը ղեկավարվում էր Սաակաշվիլու և իր քաղաքական դաշնակիցների՝ Նինո Բուրջանաձեի և Զուրաբ Ժվանիայի կողմից։ 2007 թվականի նոյեմբերի 25-ին նա հրաժարվել է նախագահությունից, որպեսզի կրկին մասնակցի 2008 թվականի հունվարի 5-ի Վրաստանի նախագահական ընտրություններին, և վերընտրվել է նախագահ՝ ստանալով քվեների մեծամասնությունը։

2021 թվականի հոկտեմբերին Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվեց իր երկիր անօրինական վերադառնալուց հետո, 2013 թվականից Վրաստանի սահմաններից դուրս աքսորվելուց հետո։
Դեկտեմբերի 21-ը հանդիսանում է Գարեգին Նժդեհի մահվան օրը։ Հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիրն է , ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչը, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդը, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակիցը։
