Իր պայքարի շնորհիվ Թուրքիայում փրկված «գողական» Սարգիս Թեքյանի պատմությունը

Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին ընդունված չէ խոսել։ Դրանց թվում է «ավազակ» (блатной) Սարգիս Թեքյանի պատմությունը, ով իր պայքարի շնորհիվ վերապրել է ցեղասպանությունը։

Թեքյանը պատմել է, որ իր պապը ծնվել է Կայսերիում և ծառայել է օսմանյան բանակում ։ Սրա շնորհիվ ընտանիքը փրկվել է մահից։ «Իմ պապը մահացել է 90 տարեկանում։ Նա խոշոր առևտրական էր, կարողանում էր միանգամից վաճառել 500-1000 գլուխ ոչխար։ Կայսերիում մոտ 5 խոշոր առևտրական կար, նրանցից մեկը պապիկս էր»։

Երբ Սարգիսը 18 տարեկան էր, ընտանիքին սկսում են վռնդել այնտեղից և Սարգիսը սկսեց պայքարել նրանց հետ: Հակառակ դեպքում նրանցից ամեն ինչ կխլեին։ Երկու հոգի դուրս են եկել նրա դեմ, ցանկացել են ծեծել, բայց նա դանակով հարվածներ է հասցրել նրանց։

Դեպքից հետո գնացել է բանտ։ Չնայած բանտից հետո էլ Սարգիսը էլի դանակային ծեծկռտուքի մեջ է մտել։ Բոլորը հասկացել են, որ նրա հետ կապվելն անօգուտ է ու հեռացել են։ Հիմա արդեն նրանց ոչ ոք ձեռք չի տալիս։

Հիմնա նրան թուրքերը անվանում են կաբադայ։ Ամենավատն այն է, որ կաբադայ (գողական) լինելը համարվում է վատ, բայց կաբադայաներն ու մաֆիան երկու տարբեր բաներ են: Կաբադայաները նման են ջենտլմենի։ Իսկ Սարգիսը միշտ կանգնած է աղքատների կողքին:

«Բոլորի համար ես անում եմ այն, ինչ կարող եմ: Ես երբեք ոչ ոքի վատ բան չեմ արել։ Մի անգամ ինձ վրա դանակներով հարձակվել են 8 հոգի։ Երեքին դանակահարել եմ, մնացածը դիմել են փախուստի։ Ես իմ վզին խաչ ունեմ՝ Հիսուս Քրիստոսով: Քրիստոս պաշտպանեց ինձ: Դրա համար ես համատեղել եմ 4 բան՝ քաջություն, ճշմարտություն, հաշվարկ և համբերություն»,- նշել է Սարգիս Թեքյանը։

Մի քանի տարի առաջ նա փորձել է գալ Հայաստան, սակայն սահմանապահները թույլ չեն տվել։ «Ես գիտեմ, որ հայերը ազնիվ, արժանապատիվ, ճշմարտությունը սիրող ժողովուրդ են։ Հայերեն շատ քիչ գիտեմ, բայց Հայր մերը անգիր գիտեմ»,- ասել է Թեքյանը։