Ինչպես հայտնի մարշալին հաջողվեց վերականգնել արցախցու անունը․ ո՞վ էր բողոքել նրա դեմ
Հոդվածում ներկայացվում է այն մասին, թե ինչպես է մարշալ Ժուկովին հաջողվել վերականգնել Արցախում ծնված բրիգադային ռազմական ինժեներ Սեմյոն Ասլանովի բարի անունը, ում գնդակահարել են զրպարտության պատճառով։
Պատերազմից հետո ԽՍՀՄ քառակի հերոս Գեորգի Ժուկովը, նամակ է ստացել քաղաքացուհի Ասլանովա Մ. Ս.–ից` ուղղորդելով այն ԽՍՀՄ գլխավոր ռազմական դատախազություն։ Նամակում Ասլանովա Մ.Ս.–ն պնդել է, որ նրա հայրը` Մոսկվայի ռազմական օկրուգի ինժեներային զորքերի նախկին պետ Սեմյոն Իվանի Ասլանովը, դատապարտվել է և անարդարացիորեն գնդակահարվել։

Ինչի՞ համար են դատել և մահապատժի ենթարկել 1885թ–ին Արցախի Հադրութի շրջանում ծնված Սեմյոն Ասլանովին։ Մոսկվայի ռազմական օկրուգի շինարարական բաժնի նախկին պետ, ինժեներային զորքերի գեներալ–գնդապետ Գալիցկի Ի.Պ.–ի նամակի պատճառով։ Դա նամակ էլ չէր, այլ իսկական զրպարտություն։
Ասում են` ավելի լավ է գրել վատ բանաստեղծություն, քան լավ զրպարտություն։ Գալիցկու զրպարտությունը լավ է գրված եղել. բրիգադային ռազմական ինժեներին դատապարտել են և արագ գնդակահարել։

Հիմա այն մասին, թե ինչու է փառապանծ մարշալը զբաղվել Սեմյոն Ասլանովի գործով։ Երկրում տեղի է ունեցել Ստալինի անձի պաշտամունքից ազատվելու գործընթացը, և Ժուկովը Կոմկուսի Կենտկոմին է հանձնել հակաստալինյան փաստաթղթերի փաթեթ։ Ասլանովի գործի յուրահատկությունն այն է եղել, որ զրպարտիչ Գալիցկին գործող գեներալ–գնդապետ է եղել, զբաղեցրել Ռազմաինժեներային ակադեմիայի պետի աշխատասենյակը։

Քաղաքացուհի Ասլանովայի բողոքի հիման վրա գլխավոր ռազմական դատախազությունը ստուգել է նրա հորը` Սեմյոն Ասլանովին դատապարտելու հիմնավորվածությունը։
«Սահմանվել է, որ Ասլանով Ս. Ի.–ն անարդարացիորեն գնդակահարության է դատապարտվել ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից 1938թ.–ի ապրիլի 2–ին »։