Ովքե՞ր էին ՔՐՄԵՐԸ. ուշագրավ տեղեկություններ հայտնի քրմերից մեկի մասին
Երբ 301 թ. Հայաստանում Քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, ոչնչացվեց ողջ հեթանոսական մշակույթը, և շատ քիչ մնաց այն հսկայական ժառանգությունից, որը ստեղծվել էր դարերի ընթացքում:
Գիտենք, որ հեթանոսական ժամանակների հոգևորականներին անվանում էին քրմեր: Ահա մի հայտնի քրմի մասին մի քանի փաստ, որոնք հասել են մինչև մեր օրեր:

Խոսքը Ողյումպ քրմի մասին է, որն ապրել է մ.թ. 12-րդ դարերում: Շատ քիչ տեղեկություն է պահպանվել նրա մասին, սակայն հայտնի է, որ նա եղել է ոչ միայն քուրմ, այլ նաև՝ պատմագիր: Ողյումպ քուրմը հիշատակվում է Խորենացու <<Հայոց Պատմություն>>-ում: Ըստ պատմահոր, Ողյումպը Դարանաղի գավառի Անի ամրոցի տաճարի քուրմ էր և իր աշխատաությունների մեջ հիմնականում կենտրոնացել է Երվանդ Դ-ի և Արտաշես Ա-ի ժամանակաշրջանի իրադարձությունների վրա: