Ինչպե՞ս է հայը 100 տարի առաջ Ռուսաստանում քաղաք կառուցել

«Տայշետ 24» քաղաքի տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ գտել են քաղաքի կառուցապատող՝ Վասիլ Մանուչարովի մասին տեղեկություններ։

«Շտապում եմ ուրախությունս հայտնել տայետցիներին. ինձ բախտ է վիճակվել գտնել Տայշետի համար կարևոր մի մարդու` քաղաքի կառուցապատող Վասիլ Լվովիչ Մանուչարովի լուսանկարը։ «2431 վերստ։ Տայշետ կայանի ու բնակավայրի կառուցման պատմությունից» գրքույկում եմ գտել այն», — գրել է հրապարակման հեղինակը։

Այնուհետև գրքույկից մեջբերումներ են ներկայացվում, որոնց համաձայն` ինժեներ Վասիլի Մանուչարովը 1985 թվականի նոյեմբերի 1-ին նշանակվել է քաղաքի շինարարական աշխատանքների ղեկավար։

Նա 1890 թվականին պարգևատրվել է Ստանիսլավի երրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած է, ունի մեկ որդի, չորս դուստր։ Ծննդյան թիվը` 1858։ Կրթությունը`Կապի հաղորդման ուղիների ինժեներների ինստիտուտ, ավարտել է 1883 թվականին։

Աղբյուրը նաև որոշ տվյալներ է հայտնում Վասիլի Մանուչավովի ընտանիքի մասին։ Նա երկու եղբայր է ունեցել` Հովհաննես և Դավիթ անուններով։ Հովհաննեսը, մասնավորապես, մասնակցել է ժողովրդական շարժմանը, Շլիսելսբուրգի բերդի բանտարկյալ է եղել, հետագայում աքսորվել է Սախալին։

Տայշետը Իրկուտսկի մարզի Տայշետի շրջանի վարչական կենտրոնն է։ Մինչ 1938 թվականը գյուղ է համարվել։ Քաղաքի բնակչությունը մոտ 30 հազարի է հասնում։