Սա տուն չէ, սա թանգարան է
Հանրահայտ գրողի տունը վերածվել է թանգարանի։ Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է գրողի տուն-թանգարանը:
Թանգարանի բացմանը ներկա են եղել քաղաքապետը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, «Ռենեսանս» հիմնադրամի հիմնադիրը և ուրիշներ:



Նորարարական լուծումներով հարուստ թանգարանի մի հատվածում կարելի է տեսնել Սարոյանի հոլոգրամը, նրա գրասեղանն ու տունն այնպիսին, ինչպես եղել է գրողի կենդանության օրոք: Թանգարանն այցելուների համար բաց կլինի երեքշաբթիից կիրակի:
«Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Սարոյանի տունը գնել էր 2015 թվականին, վերակառուցել որպես տուն-թանգարան և Սարոյանին պատկանող ու նրա հետ առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ: