Տոլմա՞, թե՞ դոլմա. այս է խնդիրը
Տոլմա՞, թե՞ դոլմա: Իրականում հայկական այս ուտեստի անվան ծագման մասին հակասական են կարծիքները, սակայն տարբեր փաստեր ունեն իրենց տրամաբանական բացատրությունները:
Երբ ասում ենք <<դոլմա>>, հարկավոր է հաշվի առնել, որ այս բառը սերտորեն կապված է թուրքերեն <<dolmak>> բառի հետ, որը նշանակում է <<փաթաթել>>: Անցյալում հաճախ էին ասում, որ <<տոլմա>> սխալ է, սակայն կան ապացույցներ, որ տ-ով գրվող տարբերակն ունի շատ խորիմաստ բացատրություն:

<<Տոլմա>> բառը գալիս է ուրարտերեն <<տոլի>> բառից, որը նշանակում է <<խաղողի տերև>>: Պատմության ընթացքում մենք՝ հայերս, ունեցել ենք նաև տոլմայի այնպիսի տեսակներ, որոնք այսօր արդեն մոռացվել են: Դրանցից են <<փըլուծը>>, որն իրենից ենթադրում է տոլմայի մանրացրած բաղադրիչները՝ միասին եփած: Հետաքրքրական են նաև այն, թե ինչպես էին հայերը տոլման ուտում Տիգրանակերտում: Մատուցելու ժամանակ այս տոլման քանդում էին, վրան ավելացնում ձվածեղ և սխտորամածուն: