Վանաձորի հայտնի ՈՍԿՅԱ գավաթը. փաստեր, որ քչերը գիտեին
Հայաստանի հայտնի գտածոների շարքում իր կարևոր տեղն է զբաղեցնում Վանաձորի դամբարանում հայտնաբերված ոսկյա գավաթը, որ թվագրվում է մ.թ.ա. XVIII – XVII դարերի: Գավաթը հայտնաբերվել է 1948 թ. արևելագետ Բորիս Պիոտրովսկու կողմից:
Գավաթը պատրաստված է երկու ամբեղջական թիթեղից, կշռում է 110.4 գ.: Դրա վրա կարելի է տեսնել երկու առյուծներ՝ իրար դեմ կանգնած, երախները բաց: Գավաթի վերին և ստորին հատվածներում կան նաև գեղցիկ զարդագոտիներ՝ հարդարված երկրաչափական պատկերներով: Այնպիսի տպավորություն է, կարծես առյուծներն ինչ-որ հագուստ են կրում: Դրանով, հավանաբար, վարպետը ցանկացել է ցույց տալ առյուծների պաշտամունքային նշանակությունը: Գավաթն ունեցել է նաև կանթ, սակայն այն չի պահպանվել:

Գավաթը հայտնաբերվել է հարուստ մարդու դամբարանից, այլ ոսկյա և արծաթյա իրերի հետ միասին: Սա վկայել է նաև այն, որ նախադարում գործել է հասարակության հիերարխիան և որ ոսկին և արծաթը լայնորեն կիրառվել են հարուստ մարդկանց առօրյա կյանքում՝ որպես կենցաղային իրերի պատրաստման համար կիրառվող մետաղներ: