Զվարթնոցի տաճարի հայտնի փոսը. ում մասունքներն են այստեղ ամփոփված

Զվարթնոցի հռչակավոր տաչարը կառուցվել է 7-րդ դարում, և ըստ պատմիչների՝ 10-րդ դարում այն արդեն փլուզված է եղել: Ամենայն հավանականությամբ տաճարն ավերվել է երկրաշարժից:

Զվարթնոցի տաճարը եղել է իր ժամանակի ամենաբարձր կրոնական կառույցը Հայաստանում՝ ունեցել է 50 մետր բարձրություն: Նույնիսկ Մայր Տաճարը չի եղել այնքան բարձր, ինչպես Զվարթնոցի տաճարը, քանի որ Մայր Տաճարն ունեցել է 33 մետր բարձրություն:

Զվարթնոցի տաճարի հենց կենտրոնում կա մի փոս, որը հայտնի է որպես Գրիգոր Լուսավորչի մասունքի դամբարան: Հենց այդպես էլ կա: 7-րդ դարում, երբ Ներսես Շինարար կաթողիկոսը կառուցում էր տաճարը, նա այստեղ ամփոփել է Լուսավորչի մասունքներ, քանի որ հենց Զվարթնոցի տեղում է եղել Գրիգորի և Տրդատ 3-րդի հանդիպումը, որի ժամանակ արքան ծնկի է եկել Լուսավորչի առջև և խնդրել, որ վերջինս մկրտի իրեն և դարձնի քրիստոնյա: