7-ամյա Արթուրը արդեն երկրորդ անգամ ՀԵՐՈՍ հայրիկին այցելության է եկել. Լուրջ, հավասարակշռված և առանց արցունք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7-ամյա Արթուրը կոկիկ հագնվել ու հայրիկի՝ Սասուն Բալայանի մոտ է եկել, 1 տարվա մեջ երկրորդ անգամ՝ լուռ, առանց արցունք:
Մայրն ասում է՝ ցավից է պնդացել:
«Երևի թե չի ուզում իրականությունն ընդունի, ժխտում ա, շատ ինքնամփոփ ա դարձել: Անգամ չի մոտենում, որ համբուրի նկարը, խուսափում ա դրանից»,- տղայի մաիսն ասում է մայրը:
Սասունի քույրը՝ Գայանեն կարոտով է հիշում եղբորը և պատմում է նրա հետ ունեցած հետաքրքիր ու զվարճալի դեպքերի մասին, որոնք տպավորվել են մանկությունից: Սասունը քրոջ համար իսկապես պարծանք է, մնում է, որ նա էլ եղբորն արժանի քույր լինի ու եղբայրը հպարտանա նրանով: