Ահա թե ի՞նչ նամակ է գրել Թուրքիայում Գերմանիայի դեսպանը իր կառավարությանը ցեղասպանությունից առաջ

Հանս ֆոն Վանգենհայմը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Գերմանիայի դեսպանը Օսմանյան Թուրքիայում։

Իր կառավարությանն ուղղված նամակներում նա հստակ ցույց է տվել, որ թուրքական իշխանությունների կողմից ծրագրվել է սարսափելի հանցագործություն։

«Հայկական «լրտեսությանը» և նոր «անկարգություններին» դիմակայելու համար Էնվեր փաշան մտադիր է ռազմական դրության պատրվակով փակել դպրոցները, արգելել փոստային ծառայությունները և հայ ընտանիքներին վերաբնակեցնել Միջագետք։

Նա հորդորում է մեզ չխանգարել: Իհարկե, թուրքական մեթոդները կվրդովեցնեն աշխարհասփյուռ մեր թշնամիներին և կկիրառվեն մեր դեմ։


Իհարկե, հայ ժողովրդի հետ կապված մեթոդներն իրենց բնույթով դաժան են, բայց ես կարծում եմ, որ պետք է մեղմացնել մեթոդները, ոչ թե ընդհանրապես խոչընդոտել դրանց կիրառմանը»։