Արդյո՞ք Մալենան շփվել է ադրբեջանցի մասնակցի հետ. Ի՞նչ է պատմում նա

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք:

Հաղթանակած երգչուհուն և մեր պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում «Քամի-քամի» երգի հնչյունների ներքո ծաղիկներով ու նվերներով դիմավորել են Մալենայի հարազատները, երկրպագուներն ու նրա հաղթանակը կիսել ցանկացող բազմաթիվ մարդիկ՝ վանկարկելով «Հայաստան-Հայաստան»:

Փուչիկներ և ծաղիկներ. ինչպես դիմավորեցին «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթած  Մալենային - 22.12.2021, Sputnik Արմենիա

Երգչուհին նշել է, որ շատ է ցանկանում մեծ արտիստ դառնալ, բարձր պահել Հայաստանի անունն ամեն երկրում և ճանաչված լինել:

Խոսելով մրցույթում հաղթանակից հետո Ադրբեջանը ներկայացնող երգչուհու հետ ողջագուրվելու մասին՝ Մալենան պատմել է, որ մինչ այդ պահը չի խոսել, չի առնչվել նրա հետ, սակայն Հայաստանի հաղթանակից հետո նա է մոտեցել Մալենային, գրկել ու շնորհավորել: Մալենան ոչ մի թշնամանք չի տածում Ադրբեջանի պատվիրակի հանդեպ, որովհետև վերջինս իր պես աղջիկ է: