Այս ԱՂԲՅՈՒՐԻ գլխին բնակիչները հաճախ են լույս նկատում. որտե՞ղ է այն գտնվում և ի՞նչ հատկություններ է օժտված

Հայաստանի հրաշքներ շարքը Ձեզ այսօր ևս մի զարմանալի վայրի մասին է պատմելու:

Այդ աղբյուրի վերևում մարդիկ հաճախ լույս են տեսնում․․․ Հսկայական ժայռաքարերի բյուր ակունքներից բխող ջրերը հիվանդություններ են բուժում, վիշտ են ամոքում, վերադարձնում են տարագիր հային ու նույնիսկ՝ նպատակներ իրականացնում։

Եթե Գյումրիից մոտ 30 կմ ճանապարհ անցնենք, մեր աջաջ կբացվի այն սարահարթը, որտեղ սրբատեղի դարձած Լուսաղբյուրն է գտնվում։ Հենց այս աբյուրում է գտնվում նույնանուն աղբյուրը:

Առաջինը, որ աչքի էր զարնում՝  ժայռաքարերն էին, որոնց տարբեր բարձրություններում կանգնեցրել էին խաչքարեր ու հուշարձաններ։ Պատերազմի ժամանակ էլ Լուսաղբյուրը հազարավոր այցելուների էր ընդունում: Այն համարվում է Հայաստանի ամենառեղծվածային ու գեղեցկագույն վայրերից մեկը:

Գյուղի հիմնադրման առաջին իսկ տարիներից այստեղ կառուցվեց հայ առաքելական եկեղեցի, որին վիճակված էր այն նույն ճակատագիրը ինչ բոլոր գյուղական եկեղեցիներին։ 1920 թ. այն փակվեց, իսկ 1988 թ. երկրաշարժի ժամանակ հիմնահատակ ավերվեց։ 

Սակայն գյուղի ամենատեսարժան վայրը թերևս Լուսաղբյուրն է, որն ասում են կատարում է երազանքներն ու բուժում է մարդկանց: Գյուղի բնակիչներն իհարկե հավատում են այս ջրի ուժին: Նրանցից մեկը պատմում է.

«Պատահել է, որ վախեցած մարդու են բերել, ոտքերի և շատ այլ հիվանդություններով մարդկանց են բերել։ Արդեն 73 ամյակս է լրանում  ու այդ ողջ ընթացքում լսում եմ զորավոր Լուսաղբյուրի գործած հրաշքների մասին։ Այստեղ պատշոնյաներն էլ են հաճախ գալիս։ Մի քանի անգամ գնաք-գաք՝ դուք էլ կզգաք, որ հրաշքներ է գործում։ Ստամոքսի հիվանդությամբ մեկն եկավ, այս ջրից խմեց, մեկին-մեկ լավ զգաց ու գնաց։

Այս աղբյուրի ջուրը նաև մաշկային հիվանդություններ է բուժում, անձամբ եմ տեսել․ թե ոնց է մեր համագյուղացին այս ջրերով մարմնի վերքերը լվանում, հաջորդ օրը՝ վերքերը լրիվ լավացել էին։ Չէի ուզում այդքան անկեղծանալ, բայց՝ սա էլ եմ ասելու, փոքր ժամանակ, 2 տարեկանում, գլխիս մեծ  վերքեր են եղել, մայրս լացակումած բերել է Լուսաղբյուր, մոմ է վառել, խնդրել է միակ որդուն առողջացնի ու այս ջրով գլխիս մեծ-մեծ վերքերն է լվացել։ Հաջորդ օրն իսկ վերքերս լավացել են»։