«Այս վրձնի մեկ հարվածը կվերջացնի իմ բոլոր ներկերը». պատմություն ՀԱՅ նկարչի կյանքից, որն արժե իմանալ

Խոսքը հայազգի նկարիչ Արամ Սեդրակի Սարգսյանի մասին է: Նկարիչը  ծնվել է 1956թ-ի հուլիսի 28-ին: Սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական բաժնում: 2015թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 

Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային սիմպոզիումների և գեղանկարչական ցուցահանդեսների՝ այդ թվում 2018 թվականի «Մեր պապերի սխրանքը» խորագրով քանդակի միջազգային սիմպոզիումին՝ Հայաստանում՝ «Կենաց ծառ» քանդակով։ 

Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ՝ 2003թ-ին «Լույսի և արարման 10օր» սիմպոզիում-ցուցահանդես Կողբում2010թ-ին «Արցախի աշնանային գույները» սիմպոզիում-ցուցահանդես Արցախում և Երևանում 2010թ-ին «Լոռվա ձորում» սիմպոզիում-ցուցահանդես։ 

2011թ-ին «Լոռվա ձոր Դեբեդի հովտի գույները» սիմպոզիում-ցուցահանդես Երևանում 2012թ-ին «Ապարանի բնաշխարհը» սիմպոզիում-ցուցահանդես Երևանում 2013թ-ին «Սաղմոսավանքի ձմեռը» հանրապետական բնանկարի ցուցահանդես 2015թ-ին «Բարի հիշողություն, «Մշեցիներ» հանրապետական ցուցահանդես 2018թ-ին «Մեր պապերի սխրանքը» քանդակի միջազգային սիմպոզիում Ապարանում 2019թ-ին «Դաշտային ծաղիկներ» հանրապետական գարնանային ցուցահանդես: 

Արամ Սարգսյանը ճանաչվել է «Լավագույն ուսուցիչ», արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ Ապարան քաղաքում անցկացված քանդակագործության միջազգային սիմպոզիումին մասնակցության համար:Նրա նկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա:


Ահա և հետաքրքիր պատմությունը նկարչի կյանքից.

Երբ Արամ Սարգսյանը Հովհաննես Զարդարյանի մոտ էր սովորում, Զարդարյանը նրան խնդրել է իր նկարած դիմանկարին մեկ վրձնահարված անել և ասել է. «Տուր ինձ վրձինդ»:

Իսկ Արամը տվել է իր վրձիններից ամենամեծն է տվել և փոշմանել՝ մտածելով, որ այս վրձնի մեկ հարվածը կվերջացնի իր բոլոր ներկերը: Այնինչ, Զարդարյանը վերցնում ու խառնում է բոլոր գունաներկերը ու մի վրձնահարվածով դիմանկարի ճակատին մազափունջ անում:

Հենց այս օրվանից սկսած նկարիչը ամեն անգամ վրձինը ձեռքն առնելիս հիշում է այդ պահը ու միշտ շռայլորեն օգտագործում գույներն ու ներկերը: