«Մայրիկն ուզում էր, որ ես հայրենիքում ծառայեմ». ճանաչենք երեք հայրենասերներին
Կյանքի մեծ մասն ապրելով Հայաստանից դուրս՝ Մարտինը, Գոռը և Հրայրը ինքնակամ վերադարձան հայրենիք՝ ծառայելու բանակում։
«Ես Պերմ քաղաքից եմ: Ես երեք ամսական էի, երբ մենք մեկնեցինք Ռուսաստան», — ասաց Մարտինը լրագրողներին, ովքեր մամուլի շրջայցի շրջանակներում այցելել էին հյուսիսարևելյան հատվածի մարտական դիրքեր:

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ, Մարտինը պատասխանում է. «Մայրիկն ուզում էր, որ ես ծառայեմ Հայաստանում»։
«Եկել եմ հայրենիքս պաշտպանելու»,- հավելեց զինվորը։
Նա հնարավորություն ուներ չծառայել Հայաստանի զինված ուժերում, բայց ծառայությունից երկու տարի առաջ ամեն ինչ որոշվեց:
Մարտինը յոթ ամիս է, ինչ բանակում է։ Ասում է՝ ամեն ինչ լավ է։ Նա դեռ լավ չի տիրապետում հայերենին։ Ասում է, որ մակարդակը «միջին» է: Բայց դա չի խանգարում ծառայությանը։
«Խնդիր չկա, սպաները ըմբռնումով են մոտենում, ես հայերեն գիտեմ հրամանները»,- նշում է Մարտինը։
Ինչ վերաբերում է ծառայության ավարտից հետո ծրագրերին, Մարտինը որոշեց՝ նա հետ կգնա Ռուսաստան, քանի որ այնտեղ ապրում են նրա բոլոր հարազատները։
Մեկ այլ զինծառայող Հրայր Պողոսյանը ծառայում է շուրջ մեկ ամիս։ Իսկ ընտանիքով Հայաստան է վերադարձել 1,5 տարի առաջ։ Մինչ այդ նրանք 10 տարի ապրել են Ռուսաստանում։

Հրայրն ընդունվել է Ռուս-Հայկական համալսարան, ընդունվել բանասիրական ֆակուլտետի երկրորդ կուրս ու զորակոչվել։ Նա ուսումը թողնելու մտադրություն չունի, ծառայությունից հետո կվերադառնա համալսարան։
Հրայրի համար բանակային կյանքում ամենադժվարը վաղ արթնանալն է: Ընդհանուր առմամբ, ծառայության պայմանները, նրա խոսքով, հատկապես այս ոլորտում, իհարկե, բարդ են։
-Բայց ոչինչ, կվարժվենք,- ասաց Հրայրը:
Նրա գործընկերը՝ 18-ամյա Գոռ Ամիրխանյանը, մոտ մեկ տարի առաջ է ժամանել Ղազախստանի Պավլոդար քաղաքից։ Նա այնտեղ է անցկացրել գրեթե ողջ կյանքը՝ 16 տարի։
«Ես չափազանց շատ եմ սիրում իմ հայրենիքը, ուստի որոշեցի ոչ միայն ծառայել այստեղ, այլև ապրել»,- ասաց Գոռը։

Նա ծրագրավորողի դասընթացներ է ավարտել Հայաստանում և իր ապագան տեսնում է բիզնեսի ոլորտում։ Անգամ ծառայության ընթացքում նա փորձում է ժամանակ չկորցնել ու մարքեթինգի մասին գրքեր է կարդում։
2018 թվականին իշխանության գալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արտերկրում ապրող երկրի քաղաքացիներին վերադառնալ և զինվորական ծառայություն կատարել տանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել էր, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ավելանում է Հայաստանի զինված ուժերում ծառայելու ժամկետային զինծառայողների թիվը։