«Ես հպարտ եմ, որ ՀԱՅ եմ». ո՞վ է առաջին ՀԱՅԱԶԳԻ ամերիկացի քաղաքապետը
Քալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի նախկին ժամանակավոր քաղաքապետ Ջեք Հաջինյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու թոռն է։ Զարմանալի չէ, որ 2015–ին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը կարևոր էր առաջին քաղաքապետի համար։ Ջեք Հաջինյանն aյդ մասին պատմել է EGP-ին տված հարցազրույցում:

EGP-ն հայտնել է, որ Հաջինյանը պատմության մեջ է մտել որպես առաջին ամերիկահայ, ով Մոնտեբելոյի քաղաքապետ է դարձել նոյեմբերին խորհրդի այլ անդամների ընտրվելուց հետո:
«Սա առանձնահատուկ զգացողություն է, ես հպարտ եմ, որ հայ եմ, բայց ես ներկայացնում եմ բոլորին», — ասել է նոր քաղաքապետը՝ հավելելով, որ ինքը կենտրոնանալու է քաղաքի տնտեսության զարգացման և անվտանգության ու մաքրության ապահովման վրա՝ պահպանելով քաղաքային ծառայությունները:
Ջեք Հաջինյանը պաշտոնապես ստանձնել է ամերիկյան Մոնտեբելո քաղաքի քաղաքապետի պաշտոնը 2015 թվականի նոյեմբերի 25-ին՝ դառնալով առաջին հայազգի ամերիկացին այդ պաշտոնում։