«Շատ եմ ճանապարհորդել, և այնպես է ստացվել, որ Երևանում քանդակել եմ, իսկ ճանապարհորդելիս՝ նկարել». գիտե՞ք՝ որ ՀԱՅ նկարչի խոսքերն են
Երբ քանդակից հոգնում եմ, զբաղվում եմ գեղանկարով կամ գրաֆիկայով: Շատ եմ ճանապարհորդել, և այնպես է ստացվել, որ Երևանում քանդակել եմ, իսկ ճանապարհորդելիս՝ նկարել:
Խոսքերի հեղինակը քանդակագործ, նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյան է, ով ծնվել է 1923 թվականին Երևանում: Ավարտելով Երևանի գեղարվեստի ինստիտուտը՝ ստեղծագործել է մանրաքանդակի բնագավառում։
Տաղանդավոր քանդակագործի մոնումենտալ քանդակներից շուրջ 20-ը տեղադրվել են հանրապետության տարբեր քաղաքներում: Գյումրիում են գտնվում Արմեն Տիգրանյանի և Ավետիք Իսկահակյանի արձանները, իսկ Վիկտոր Համբարձումյանի արձանը ` Վարդենիսում, Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանը Արտաշատում, Հակոբ Մեղապարտի հուշարձանը` Երևանում; Ի դեպ Իսկանդարյան քանդակագործնը լիովին տարբերովում է նկարիչ Իսկանդարանից:
Կարելի է ասել, որ 60-70-ականների հայ կերպարվետում առկա միտումները Իսկանդարյանի կողքով են անցել և նա այս ոլորտում բոլորովին այլ մտածողություն և մոտեցումներ է ցուցաբերել: Հիմնականում ստեղծել է երևանյան պատկերներ և ճամփորդական տպավորություններ` աշխատելով էքսպրեսիոնիզմի ոճում, ինքնատիպ գունային համադրություններով: