Ո՞վ էր այն ՀԱՅ ՆԿԱՐԻՉԸ, ով ցնցեց ողջ ԵՎՐՈՊԱՆ ու ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ հասցրեց աշխարհին

Նա  թարգմանիչ էր, արվեստաբան, պատմանկարիչ։ Նա գիտեր 10 լեզու։ Հոգևորականի ընտանիքում ծնված տղան դարձավ ժամանակի հայտնի նկարիչներից մեկը, ով ողջ աշխարհին ցույց տվեց ՀԱՅԵՐԻ հերոսական անցյալը:

Իր կտավներում նա աշխարհին ցույց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա անմահությունը։

Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, ուր Վարդգես Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր ձևավորող, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Նկարել է բնանկարներ և դիմանկաներ։ Սակայն նրա հաղթաթուղթը դարձավ «Սալոմե»-ն, որը ցնցեց ողջ Եվրոպան:

Սուրենյանցը, տարվելով Օսկար Ուայլդի «Սալոմե» դրամայով, թափանցում է Ուայլդի փիլիսոփայական խորքը և նկարում «Սալոմե» կտավը։ Սուրենյանցի «Սալոմեն» իր տիրական հմայքով ինքնատիպ համադրություն է:

Սուրենյանցը Սալոմեին պատկերել է կտավի ձախ կողմում՝ մուգ շագանակագույն դռան ֆոնի վրա՝ կտավի մյուս դատարկ մասում թողնելով կանաչավուն, կապտաերկնագույն երանգներով տարածություն: Այն առաձնահատուկ է իր գունային լուծումներով ու վրձնային խաղերով: