Հայաստանի ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ռազմակայանը. գիտե՞ս, թե որտեղ է գտնվում այս ամրոցը

Տափի ամրոցը կոչվում էր նաև «Գևորգ Մարզպետունի» Սպարապետ Մարզպետունու պատվին։

Համալիրը գտնվում է Խոսրով գետի աջ ափին՝ Խոսրով արգելոցի մուտքի մոտ, Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք և Երևանից 62 կմ հեռավորության վրա: Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերում։

Այստեղ է գտնվում 12-13-րդ դարերի եկեղեցին: Վանք-ամրոցի եկեղեցին թաղածածկ դահլիճ է, որը կառուցվել է խնամքով մշակված սպիտակ ֆելզիտային քարերից։

Այն շրջապատված է ամրացված ուղղանկյուն պատերով, որոնց չորս անկյունները ամրապնդվում են կլորացված աշտարակներով: Համալիրի կամարակապ բնակելի տարածքները գտնվում են Հարավային և Արևելյան պատերում։

Նման ամրոցները միշտ եղել են Հայաստանի կարևորագույն ռազմակայանները։