ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ է գտնվում աշխարհի 2-րդ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ խառնարանային լիճը. գիտե՞ս, թե որ լճի մասին է խոսքը
Հայկական լեռնաշխարհում կան Նեմրութ անունով երկու տարբեր լեռներ, որոնք իրարից ուղիղ գծով 315 կմ հեռավորության վրա են գտնվում: Առաջինը մեծ Նեմրութ հրաբուխն է: Այն բիբլիական թագավոր Նեմրութի անունով է կոչվում: Առաջներում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ: Նեմրութն այժմ էլ համարվում է գործող հրաբուխ: Վերջին ժայթքումը ըստ Ֆ. Օսվալդի տեղի է ունեցել 1441 թ.:

Հրաբուխի գագաթին առաջացել է խառնարան, որը գտնվում է Վանա լճից արևմուտք՝ Բիթլիս նահանգի Թաթվան, Ախլաթ և Գուրոյմակ շրջաններում
Խառնարանի արևմտյան կեսը ծածկված է լճով: Գագաթին գտնվում են հինգ լճեր, որոնցից երկուսը մշտապես գոյություն ունեն, իսկ մնացածը սեզոնային են։ Լճերից ամենամեծը Նեմրութ լիճն է՝ կիսալուսնի տեսքով։ Այն ունի քաղցրահամ ջուր՝ անգույն, անհոտ խմելու ջուր:
Նեմրութ լիճը (թուրքերեն: Nemrut Gölü) քաղցրահամ խառնարանային լիճ է այժմյան Թուրքիայի արևելքում գտնվող Բիթլիս նահանգում։ Այն Նեմրութ խառնարանի մաս է կազմում: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 2 247 Մ (7 372 ֆուտ) բարձրության վրա։ Այն ունի 12,36 կմ քառակուսի տարածք (4,77 քառակուսի մղոն), և նրա միջին խորությունը մոտ 100 մ (330 ոտնաչափ) է, իսկ առավելագույն խորությունը՝ 176 մ (577 ոտնաչափ):

Մեկ այլ ուշագրավ վայր է Նեմրութ լիճը Արևմտյան Հայաստանում։ Նեմրութ լեռան գագաթին այս խառնարանը համարվում է աշխարհի 2-րդ խոշորագույն խառնարանային լիճը։ 650 մետր խորությամբ խառնարանում կան նաեւ 5 փոքր լճեր, որոնք գտնվում են մոտ 2440 մետր բարձրության վրա:23:31Today