5 զավակների ու մի ամբողջ գումարտակի հայրը՝ ՀԵՐՈՍ փոխգնդապետ Վալերի Աղաջանյանը զոհվեց Մարտունիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ տարի փոխգնդապետ Վալերի Աղաջանյանի երեխաները հայրիկի մոտ այցելության են գնում Եռաբլուր:

Հերոսի ավագ դուստրը՝ Մարիամ Աղաջանյանն ասում է, որ նրանք փորձում են ապրել՝ ասես իրենց հայրիկը կա և ապրում է: Ապրել այնպես, ինչպես հայրիկը կցանկանար տեսնել նրանց:

Աղջկա խոսքով՝ նրանց ընտանիքին բաժին է հասել շատ մեծ ցավ՝ նկարից կարոտն առնելու ցավը, որին դիմանալը պարզապես անհնար է:

21-ամյա Մարիամի մտքից դուրս չի գալիս հայրիկին տված վերջին խոստումը՝ ինքն է տան մեծը, պիտի մոր, քույրերի և եղբայրների մասին հոգ տանի:

Երկրորդ պաշտպականի ընկնելուց հետո փոխգնդապետն իր զորքով օգնության հասավ Մարտունու դիրքեր:

«Ամսի 4-ին դիվերսիոն խումբը հարձակվեց սարի վրա: Մեր համազգեստով էին, 7-8 հոգով: Զինվորները հարցնում էին՝ հա՞յ եք, պատասխանում էին՝ հայ ենք, հայ ենք: Գումարտակի հրամանատարը ասեց՝ չկրակեք հլը, սպասեք ճշտենք՝ հայ են, թե թուրք», — պատմում է Գրիշա Խաչատրյանը՝ Վալերի Աղաջանյանի մարտական ընկերը:

Գումարտակի հրամանատարը միայնակ առաջ գնաց մեր համազգեստով թշնամուն՝ կարծելով երկրորդ պաշտպանականի տղաներն են…

5 զավակների ու մի ամբողջ գումարտակի հայրը զոհվեց Մարտունու համար մղվող մարտերում: