Ի՞նչ է հայտնաբերվել Ռուսաստանում, որը վկայում է ՀԱՅԵՐԻ և ՌՈՒՍՆԵՐԻ միջև դարավոր կապերի մասին
12-13-րդ դարերի Կիլիկյան ափսեն՝ արծիվների և առյուծների, ինչպես նաև հայկական արքայի, հավանաբար՝ Լևոնի, հայկական խորհրդանիշներով, այսօր ներկայացված է Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում։ Ափսեն սկզբնապես հայտնաբերվել է 1925 թվականին Ռուսական Վիլգորտ գյուղում։
Այս ափսեն Կիլիկյան բազմաթիվ գտածոներից մեկն է։ Սա ուշագրավ է ոչ միայն Կիլիկյան արվեստի տեսանկյունից, այլև այն պատճառով, որ հայկական պետության զարգացած առևտրի մասին ևս մեկ վկայություն է, որ ապացուցում է պատմության հավաստիությունը։ Բանն այն է, որ Ռուսաստանում այդ արտեֆակտի հայտնաբերումը ցույց է տալիս, որ Կիլիկիայի հայկական թագավորությունը զարգացած առևտրային հարաբերություններ է ունեցել Կիևյան Ռուսիայի հետ։

Ցավոք, ափսեի ծագման մասին և թե ինչ են նշանակում պատկերները, քիչ բան է հայտնի:
Չնայած Կիլիկիայի հայկական թագավորությունը գոյություն է ունեցել ընդամենը մի քանի հարյուրամյակ, այն տարածաշրջանում զգալի դեր է խաղացել։ Օրինակ, դա եղել է հենակետ քրիստոնեական աշխարհի Արևելքում, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի կարևոր կենտրոն: Կիլիկիան լավ զարգացած էր նաև մշակույթի տեսանկյունից, ինչի մասին վկայում է վերջին տարիներին հայտնաբերված արտեֆակտների հսկայական բազմազանությունը։