Ի՞նչ էին կրում հնում ՀԱՅ թագավորներն ու թագուհիները. Ի՞նչ կապ ուներ նրանց հագուստը ծիրանի հետ

Ծիրան բառը միանգամայն հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ:

Ծիրանանալ հայոց լեզվում նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ: Իսկ ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է արքայազն, թագավորածին: Տեղին է նշել նաև ծիրանակիր բառը, որը նշանակում է արքա և ծիրանի գոտի, որը նշանակում է երկնքի յոթ կամար կամ ծիածան:

Ծիրանի է կոչվել նաև այն տոնական հագուստը, որը կրել են հայ թագավորներն ու թագուհիները, քանի որ այն նույնպես ուներ ծիրանագույն երանգ:

Ծիրանի պետական իմաստի մասին են վկայում նաև այն փաստերը, որ աքքադացիները մեր միրգն անվանել են Արմանու, այսինքն՝ հայկական, իսկ իրեն աշխարհի չորս կողմերի տիրակալ համարող Աքքադի արքա Նարամսուենը Հայաստանն անվանում է Արմանոփ, որը նշանակում է Ծիրանեաց երկիր: Արաբները ծիրանն անվանում են թուֆալ ալ Արմանի՝ կրկին հայկական մրգի և պետականության իմաստով և ի վերջո հռոմեացի պատմիչ Պլինիուս Ավագն այն անվանում է fructus armeniaka:

Այստեղից էլ հին ազգերը Հայաստանն անվանում են աստվածների երկիր, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը, և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին: Եվ վերջում ավելացնենք, որ հայկական մրգերից միայն ծիրանն է երկու մասին բաժանվում հեշտությամբ և միայն ծիրանի փայտից են պատրաստում ծիրանափողը՝ դուդուկը, որով նվագում են աստվածային երաժշտություն: